Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թե ինչ­պես ա­վե­լոր­դը դար­ձավ ա­ռաջ­նորդ

Թե ինչ­պես ա­վե­լոր­դը դար­ձավ ա­ռաջ­նորդ
22.12.2020 | 00:38

Մե­ծե­րին է տր­ված ժա­մա­նակ­նե­րի մի­ջով ա­ռաջ նա­յե­լու, ա­պա­գան կան­խա­տե­սե­լու ու­նա­կու­թյու­նը: 1998-ին, երբ ան­մո­ռաց Կա­րեն Դե­միր­ճյա­նը վե­րա­դառ­նում էր քա­ղա­քա­կա­նու­թյուն, նրա ստեղ­ծած կու­սակ­ցու­թյան մի խումբ հա­մա­կիր­նե­րիս հար­ցին՝ ին­չու՞ է հի­շել նախ­կին զբաղ­մուն­քը, պա­տաս­խա­նեց. «Հա­յաս­տա­նի խո­րա­ցող հե­տըն­թա­ցը կան­խե­լու հա­մար»: Նա խո­սեց հրա­տապ լու­ծում պա­հան­ջող բազ­մա­զան խն­դիր­նե­րի մա­սին և դրանց մեջ ա­ռանձ­նաց­րեց ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաս­տու­մը, ո­րը մո­ռա­ցու­թյան էր մատն­վել տն­տե­սու­թյան շու­կա­յա­կան, իր խոս­քով՝ չար­չիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, անց­ման թո­հու­բո­հի մեջ: «Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, - հա­վե­լեց մտա­հոգ, - հան­րա­պե­տու­թյու­նում հիմ­նա­վոր կր­թու­թյամբ, աշ­խա­տան­քա­յին անհ­րա­ժեշտ փորձ ու­նե­ցող, ազ­գա­յին նկա­րագ­րով կա­յա­ցած ե­րի­տա­սարդ կա­ռա­վա­րիչ­նե­րի «սով» կզ­գաց­վի: Պետք է սկ­սենք ա­ճեց­նել այդ­պի­սիք, այ­լա­պես ար­տադ­րու­թյուն­նե­րը «հրա­մա­նա­տար» չեն ու­նե­նա, իսկ վա­ղը կա­րող է մեր երկ­րի ղեկն անց­նել ան­կիրթ, ան­փորձ, ա­պազ­գա­յին մե­կի ձեռ­քը և ժո­ղովր­դին նե­տել ան­դուն­դի հա­տա­կը»: Այս միտ­քը մեծ հայն ա­սել է հենց մեր օ­րե­րի հա­մար:


Հի­մա ծանր է խոս­տո­վա­նել, որ հա­յու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սից էլ ծանր նի­կո­լա­ցա­վի է ե­կել: Բզկտ­ված է մեր հայ­րե­նի­քի մար­մին հո­ղը և սգա­վոր՝ նրա հո­գին: Ե­րիցս ա­նի­ծյալ ա­ռաջ­նոր­դի դա­վա­ճա­նու­թյան պատ­ճա­ռով պարտ­վել ենք ռազ­մա­ճա­կա­տում, կորց­րել սե­րունդ­նե­րի ա­րյան գնով մեզ հասց­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մեծ մա­սը, տվել հա­զա­րա­վոր զո­հեր, վի­րա­վոր­ներ և մշա­կու­թա­յին ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ: Իսկ հաղ­թա­նա­կից խրոխ­տա­ցած հարևան ոճ­րա­գործ ցե­ղե­րը մեծ Թու­րա­նի ստեղծ­ման նպա­տա­կի ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին կանգ­նած Հա­յաս­տա­նը չգո­յու­թյան մատ­նե­լու հին ծրա­գիրն են ո­րո­ճում: Շփոթ­ված է հա­յը: Տան­ջում են «ին­չու՞ այս­պես ե­ղավ» և «ի՞նչ ա­նել» հար­ցե­րը: Իսկ թե ինչ կա մեր հայ­րե­նա­կան հո­ղե­րը թշ­նա­մուն նվի­րած Նի­կո­լի հո­գում, ան­հայտ է:
Կա միայն մեկ ճա­նա­պարհ՝ նրան պո­կել ա­ռաջ­նոր­դի ա­թո­ռից ու հանձ­նել ար­դա­րա­դա­տու­թյան ա­տյա­նին:


Ազ­գո­վին ո՛չ ա­սենք հու­սա­հա­տու­թյա­նը, սի­րե­լի հայ­րե­նա­կից, մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը պի­տի հա­վա­տա, որ սա վեր­ջը չէ, և լա­վա­տե­սու­թյամբ ու կամ­քով կա­րող ենք և պար­տա­վոր՝ ա­րագ ոտ­քի ել­նե­լու ծն­կած տե­ղից, աս­պա­րեզ բե­րել ազ­գի ա­րա­րիչ ե­ռանդն ու միտ­քը, կեր­տել նոր ա­պա­գա: Չէ՞ որ աշ­խար­հում ո՛չ ա­ռա­ջինն ենք և ո՛չ էլ վեր­ջի­նը, որ պարտ­վել ու հայ­տն­վել ենք նկուն վի­ճա­կում: Ծանր հար­ված­նե­րը, սո­վո­րա­բար, սթափ­վե­լու ազ­դակ­ներ են դառ­նում՝ ստի­պե­լով դժ­վա­րին կա­ցու­թյու­նից ելք գտ­նել՝ կյանքն ա­վե­լի խե­լա­միտ ու վս­տահ շա­րու­նա­կե­լու հա­մար: Մենք էլ պար­տա­վոր ենք գո­նե այս ան­գամ սե­փա­կան սխալ­նե­րից դա­սեր քա­ղել, շուտ սթափ­վել ծանր հար­վա­ծից, դի­մագ­րա­վել մեզ պա­տած չա­րի­քին ու հաղ­թել:


Մեր նախ­նյաց ա­սույթն է պատ­գա­մում՝ Աստ­ված ե­ղա­ծը պա­հի: Իսկ մեր հայ­րե­նի­քի ու­նեց­ված­քի այ­սօր­վա պա­հո­ղը բո­լոր հա­յերս պետք է լի­նենք: ՈՒս­տի ե­կեք միա­բան­վենք, ծո­վա­նանք փո­ղոց­նե­րում և հրա­պա­րակ­նե­րում, հա­յոց կյան­քի հո­րի­զո­նից իս­պառ վտա­րենք հայ­րե­նա­դավ, կռա­պաշտ ա­ռաջ­նոր­դին, դրսևո­րենք կամք ու նպա­տա­կաս­լա­ցու­թյուն, ազ­գի փր­կու­թյա­նը նվիր­ված հա­յոր­դի­նե­րի նշած ղե­կա­վա­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ վե­րաց­նենք բո­լո­րիս մոր­մո­քող ա­մո­թա­լի պար­տու­թյան հետևանք­նե­րը, սե­րունդ­նե­րի հա­մար ստեղ­ծենք եր­ջա­նիկ հայ­րե­նիք: Կլի­նեն, ան­շուշտ, նոր և իս­կա­պես ազ­նիվ ընտ­րու­թյուն­ներ: Որ­պես­զի չկրկն­վի հին սխա­լը, պա­տա­հա­կան մի Նի­կոլ չդառ­նա պե­տու­թյան ա­թո­ռա­կալ, պի­տի հաս­կա­նանք, թե որ­տե­ղից է ծա­գել այ­սօր մեզ պա­տած ա­ղե­տը, ինչ­պես աս­պա­րեզ ե­կան հայ­րե­նա­դավ ազ­գըն­տիրն ու նրա հետ քայլ կա­տա­րած հա­վե­լուկ­նե­րը:


Ճու­տը ձվում է նշ­մար­վում: Ծնն­դա­վայր Իջևա­նում լա­վա­տե­ղյակ մար­դիկ ձեզ կա­սեն, որ Փաշ­նանց տղեն ման­կուց Սել­մա­գի թա­ղա­մա­սում խառ­նա­կիչ, հա­սա­կա­կից­նե­րին ի­րեն են­թար­կե­լու հի­վան­դոտ բնա­վո­րու­թյուն է ու­նե­ցել: Եվ դա ա­վե­լի ցայ­տուն դրսևոր­վել է դպ­րո­ցում սո­վո­րե­լիս, երբ իր­պես­նե­րի հետ սկ­սել է խան­գա­րել ի­րենց դուր չե­կած ու­սու­ցիչ­նե­րի դա­սե­րը: Ամ­բա­րիշ­տի «ձայ­նը կտ­րե­լու» հա­մար տնօ­րե­նը նրան դարձ­նում է ա­շա­կեր­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ, ո­րի իշ­խե­լու «հա­մը մնաց բե­րա­նում»: Թե ու­սում­նա­ռու­թյան ըն­թացքն ինչ­պի­սին է ե­ղել Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, լավ հայտ­նի է հան­րու­թյա­նը: Դառ­նում է չդա­դա­րող սադ­րանք­նե­րի հե­ղի­նակ և դրանց պատ­ճա­ռով չի ստա­նում լրիվ բու­հա­կան կր­թու­թյուն: Սա­կայն այս տղա­մարդ կոչ­վա­ծը հասց­նում է… չծա­ռա­յել ազ­գա­յին բա­նա­կում: Իսկ նրա խոս­քե­րին խաբ­ված ամ­բո­խի կամ­քով ըն­տր­վում է վար­չա­պետ, դառ­նում հա­յոց զի­նու­ժի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար: Սրանք էլ կհիշ­վեն՝ որ­պես մեր ա­մո­թա­լի ֆե­նո­մեն­ներ:


Բամ­բա­ռակ թե­րու­սը, օգտ­վե­լով հրա­պա­րա­կայ­նու­թյան և այ­լա­կար­ծու­թյան ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյու­նից, ամ­բող­ջո­վին իր ան­ձին, իր ըն­տա­նի­քին և ի­րեն պատ­կա­նած խմ­բին ծա­ռա­յեց­րեց «Հայ­կա­կան ժա­մա­նակ» թեր­թը: Ա­նա­ռողջ հրա­պա­րա­կում­նե­րով պղ­տո­րեց հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը, հետևո­ղա­կա­նո­րեն հե­ղի­նա­կազր­կեց ոչ քիչ թվով ար­ժա­նա­պա­տիվ մարդ­կանց: Մեր­ժե­լով ու ծաղ­րե­լով ժո­ղովր­դի ան­ցյա­լի հե­րո­սա­կա­նու­թյու­նը՝ փաս­տո­րեն պն­դեց իր «ու­սուց­չի» այն միտ­քը, թե ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը կեղծ կա­տե­գո­րիա է: Նման դուրս­պր­ծու­կին հո­վա­նա­վոր­ներ ու հա­մա­խոհ­ներ էլ գտն­վե­ցին, ո­րոնք նրան քա­ղա­քա­կան դաշ­տում «ճիշտ» ու­ղու վրա դրե­ցին: Ար­դեն չա­փը կորց­րած այս փոր­ձան­քը նախ ի­րեն դրսևո­րեց մեծ սադ­րան­քի կարևոր դեմք: 2008 թ. մար­տի­մե­կյան դեպ­քե­րի ժա­մա­նակ նա, իր գա­ղա­փա­րա­կից ստա­հակ­նե­րի հետ, փո­ղոց դուրս ե­կած բոր­բոք­ված ժո­ղովր­դին տա­րավ հա­յի թե­կուզ մեկ կա­թիլ թափ­ված ա­րյուն տես­նե­լու հի­վան­դա­գին տեն­չան­քով և հա­սավ իր նպա­տա­կին: Այս­պի­սով պի­տի հե­ղի­նա­կազ­րկ­վեին գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը և աս­պա­րեզ վե­րա­դառ­նար հայ­րե­նա­քանդ ՀՀՇ-ից ծն­ված կոնգ­րե­սա­կան­նե­րի ա­ռաջ­նոր­դը: Ա­րյու­նը թափ­վեց: Մինչև վեր­ջերս շա­րու­նակ­վում էին մե­ղա­վոր­նե­րի ո­րո­նում­նե­րը: Ի­րա­վա­պահ­նե­րի գործն է դրանք ա­վար­տին հասց­նե­լը, բայց ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի պա­հան­ջե­լու, որ մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին ան­պայ­ման նս­տած լի­նեն նաև մեծ սադ­րան­քի հե­ղի­նակ­նե­րը, որ­պի­սիք հան­րու­թյան հա­մար ա­վե­լի վտան­գա­վոր են, քան ա­հա­բե­կիչ­նե­րը:


Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի միա­կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գին հար­մար, այ­լընտ­րանք չհան­դու­ժող, հօ­գուտ շրջ­կոմ­նե­րում նշա­նակ­ված թեկ­նա­ծու­նե­րի 99,9-տո­կո­սա­նոց քվեար­կու­թյու­նը դուրս մղե­լուց հե­տո, կարճ ժա­մա­նակ անց երևաց, որ նոր հա­մա­կար­գի հռ­չա­կած բազ­մա­կու­սակ­ցա­կան ընտ­րու­թյուն­նե­րը մե­զա­նում «կա­ղում են զույգ ոտ­քից», ո­րով­հետև իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ դրանք ա­մեն ան­գամ ու­ղեկց­վում էին նո­րա­հայտ կեղ­ծում­նե­րով ու խախ­տում­նե­րով: Եվ վեր­ջա­պես հա­սանք այն սահ­մա­նին, որ 2017-ի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, իշ­խող ՀՀԿ-ի և նրա ա­ռաջ­նոր­դի գի­տու­թյամբ, «ունևոր» քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րը ձայ­ներ ստա­նա­լու հա­մար աս­պա­րեզ բե­րե­ցին ընտ­րա­կա­շառ­քը: Սա ա­մե­նաս­տոր մի­ջոցն էր, որ նրանք կի­րա­ռե­ցին՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու, որ բա­րո­յազր­կում, ծա­խե­լու են­թա­կա կեն­դա­նի են դարձ­նում հայ­րե­նի­քի հիմ­քը պա­հո­ղին, ա­րա­րիչ աշ­խա­տա­վո­րին ու մեր ա­պա­գա­յի ե­րաշ­խա­վոր ե­րի­տա­սար­դու­թյա­նը: Ժո­ղո­վուր­դը նաև ի­րեն խաբ­ված զգաց ՀՀ նախ­կին նա­խա­գա­հի խոս­տու­մից, թե իբր՝ ութ տա­րի եր­կի­րը կա­ռա­վա­րե­լուց հե­տո չի ա­ռա­ջադր­վե­լու նման բարձր պաշ­տո­նում: Սա­կայն խոս­տու­մը դր­ժեց, քա­նի որ Սահ­մա­նադ­րու­թյու­նը հար­մա­րեց­րել էր ի­րեն: Մե­կը պի­տի ծա­ռա­նար այս ա­մե­նի դեմ:


Եվ այդ մե­կը հա­մար­ձա­կո­րեն գլուխ բարձ­րաց­րեց 2018-ի գար­նա­նը: Դա մեզ հայտ­նի Նի­կոլն էր՝ ար­դեն օժտ­ված հա­մար­ձա­կու­թյամբ, բազ­մա­մարդ լսա­րան­նե­րի ա­ռաջ, փո­ղոց­նե­րում ու բա­կե­րում հան­դես ե­կող հռե­տո­րի, դե­մա­գո­գի և դե­րա­սա­նի ձիր­քե­րով: Հի­մա նա կա­րող էր իշ­խա­նու­թյուն­նե­րին և ընդ­դի­մա­խոս­նե­րին մրո­տե­լու հա­մար հան­րու­թյա­նը լավ հայտ­նի մեր­ժե­լի մեկ փաս­տի կող­քին տա­սը սուտ մո­գո­նել և ան­վերջ ճղճ­ղալ: Իսկ ուն­կն­դիր­նե­րը հիա­ցած էին նրա­նով, և զար­մա­նա­լի չէ. նրանց վրա հա­վա­նա­բար կի­րառ­վել էր հե­ռու­նե­րում մշակ­ված զանգ­վա­ծա­յին գի­տակ­ցու­թյան ձևա­խեղ­ման տեխ­նո­լո­գիա: ՈՒս­տի վայ-հե­րո­սի պա­թո­սով աս­ված խոս­քե­րը ներ­թա­փան­ցում էին լսող­նե­րի հո­գի­նե­րը, քան­զի դա­տարկ մտ­քերն ա­վե­լի խոր ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում խառ­նամ­բոխ դառ­նա­լու պատ­րաստ զանգ­վա­ծի վրա:
Դե­րա­սա­նա­կան ձիր­քի մա­սին: Հի­շու՞մ ես, հայ­րե­նա­կից, թե ինչ­պես ողջ մի ա­միս նա՝ ուզ­վո­րի պար­կը շա­լա­կին, ինչ-որ «ճա­կա­տա­մար­տում» վի­րա­վոր­ված ձեռ­քը վի­րա­կա­պի մեջ քայ­լում էր Հա­յաս­տա­նով և մե­կեն բուժ­վեց վար­չա­պետ դառ­նա­լուց հե­տո:


Իմ դի­տար­կու­մով, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ նի­կո­լա­կան անհ­նա­զան­դու­թյան շարժ­ման սկզ­բում չէին մաս­նակ­ցում տա­րի­քով քա­ղա­քա­ցի­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը: Դա պարզ երևում էր Երևա­նի փո­ղոց­նե­րը փա­կե­լիս: Բա­րի­կադ­նե­րի մոտ, ա­ռա­ջին շար­քում նս­տում էին 10-12 տա­րե­կան դպ­րո­ցա­կան­ներ, ո­րոնց պար­տա­կա­նու­թյունն էր ա­նընդ­հատ շչակ­ներ փչե­լը: Նրանց գլ­խա­վերևում շար­ժում­ներ էին կա­տա­րում 13-16 տա­րե­կան­նե­րը, ո­րոնք պի­տի բարձր ձայ­նով գո­ռա­յին «Մեր­ժի՛ր Սեր­ժի՛ն» և նման այլ կար­գա­խոս­ներ: Եր­րորդ շար­քում ու­սա­նող­ներն էին՝ վեր պար­զած պաս­տառ­նե­րով: Հա­տու­կենտ էին մե­ծա­մար­դիկ, ո­րոնք ի­րենց ե­րե­խա­նե­րին ա­ջակ­ցե­լու ե­կան վեր­ջին տաս­նօ­րյա­կում: Պարզ երևում էր, որ փո­ղոց­նե­րը փա­կել-բա­ցե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­նո­նա­կարգ­ված էին հս­տակ: Դրանք ի­րա­կա­նաց­վում էին բջ­ջա­յին հե­ռա­խո­սով՝ ինչ-որ տեղ գտն­վող կենտ­րո­նից: Կաս­կած չկար, որ նրանք գոր­ծում են մշակ­ված սցե­նա­րով և «ռե­ժի­սո­րի» գլ­խա­վո­րու­թյամբ:


Օ­րեր շա­րու­նակ հետևե­լով ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին՝ հա­մոզ­վում էիր, որ ապ­րի­լյան անհ­նա­զան­դու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում հան­րա­պե­տու­թյան բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ: Ե­թե այդ­պես չէր, ա­պա ին­չո՞ւ ան­մի­ջա­պես չմե­կու­սաց­րին Հան­րա­յին ռա­դիոն գրա­ված հան­ցա­գոր­ծին: Մի՞­թե կա­ռա­վա­րու­թյու­նը և ա­ռըն­թեր ու­ժա­յին կա­ռույց­ներն այն­քան էին ան­կա­րող, որ մեկ ա­միս շա­րու­նակ չէին կա­րո­ղա­նում կան­խել հան­րա­պե­տու­թյան մայ­րու­ղի­նե­րի և Երևա­նի փո­ղոց­նե­րի փա­կու­մը, ո­րով կազ­մա­լուծ­վում էին բնակ­չու­թյան տե­ղա­շար­ժը և հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի նոր­մալ գոր­ծու­նեու­թյու­նը: Կաս­կած չկա, որ շարժ­մա­նը մաս­նակ­ցող ու­սա­նո­ղու­թյան մտ­քերն ուղ­ղորդ­վում էին չերևա­ցող կենտ­րո­նից: Ըն­դու­նենք, որ դա խե­լա­հաս մարդ­կանց ի­րա­վունքն էր, սա­կայն ի՞նչ կա­րե­լի է ա­սել ու­ղե­փա­կում­նե­րին դպ­րո­ցա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյան մա­սին: Այն տպա­վո­րու­թյունն էր ստեղծ­վում, որ վերևնե­րի կար­գադ­րու­թյամբ տնօ­րեն­նե­րը գլ­խա­քա­նակ ա­պա­հո­վե­լու հա­մար դպ­րո­ցա­կան­ներ էին տրա­մադ­րում ցույ­ցե­րին: Նաև Սերժ Սարգ­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լը ճիշտ է, և հե­ռա­ցավ աս­պա­րե­զից, ռազ­մար­վես­տին բա­ցար­ձակ ան­տե­ղյակ, դի­վա­նա­գի­տու­թյու­նից տգետ մե­կին թող­նե­լով Ար­ցա­խի խնդ­րի լու­ծու­մը, ո­րը ե­ղավ ա­ղե­տա­լի:


Սա­կայն կա­րող էինք կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ չհայ­տն­վել, ե­թե չհաղ­թա­նա­կեր տգի­տու­թյու­նը, ե­թե նո­րա­հայտ «ա­ռա­քյա­լի» հետևից գնա­ցող­նե­րի դա­տո­ղու­թյու­նը լի­ներ տե­ղում և վա­րակ­ված չլի­ներ բնազ­դա­յին հա­մա­ռու­թյամբ: Նրանք մեկ­մե­կու հարց կտա­յին՝ կյան­քում ի՞նչ է ա­րել ի­րենց սի­րե­լին, ու­նի՞ երկ­րի ղե­կա­վար­ման հա­մար անհ­րա­ժեշտ որևէ մաս­նա­գի­տու­թյուն և փորձ, կամ գո­նե 5 տա­րի ղե­կա­վա­րած կա՞ 100 հո­գուց բաղ­կա­ցած աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տիվ: Նրանք ուղ­ղա­կի ըն­կել էին ամ­բո­խի բոր­բո­քած էյ­ֆո­րիա­յի մեջ և մե­ծամ­տո­րեն չէին ցան­կա­նում լսել ե­կո­ղի կեր­պարն այլ լույ­սի տակ դի­տար­կել ցան­կա­ցո­ղի խոս­քը: Եվ այդ­պես ա­վե­լոր­դին դարձ­րին վար­չա­պետ: Զզ­վե­լի է մար­տն­չող տգի­տու­թյու­նը: Այս­պի­սիք ե­թե չցան­կա­ցան ան­սալ հայ մտա­վո­րա­կան­նե­րին, ա­պա այն հե­ռա­վոր օ­րե­րին գո­նե պետք է լսեին մեր բա­րե­կամ, բա­նի­մաց ռուս վեր­լու­ծա­բան­նե­րին, ո­րոնք անս­խալ կան­խա­տե­սե­ցին. «Փա­շի­նյանն ըն­դու­նակ է ոչն­չաց­նե­լու Հա­յաս­տա­նը»:
Շա­րադ­րան­քիս ա­վար­տին դի­մում եմ ոչ թե նվի­րյալ նի­կո­լա­կան­նե­րին, այլ ի­րենց օ­րի­նա­վոր հա­մա­րող հայ­րե­նա­կից­նե­րիս: Ե­ղա­ծը ե­ղած է, հետ չենք բե­րի Ար­ցա­խից գրավ­ված հո­ղե­րը, կյանք չենք պարգևի զո­հե­րին, բայց յու­րա­քան­չյուրս պար­տա­վոր է մեր թանկ ու­նեց­ված­քը պա­հե­լու, նկուն վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար զին­վո­րագր­վե­լու «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան» շարժ­մա­նը, որ հայ­րե­նա­դավ վար­չա­պե­տը բո­լո­րիս կամ­քով հե­ռա­նա պաշ­տո­նից: Սա է օր­վա պա­հան­ջը:

Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 12979

Մեկնաբանություններ